Ժեենբեկովն առաջին փուլում հաղթել է

Ղրղզստանի իշխող կուսակցությունից նախագահի թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովն առաջատարն է նախագահի ընտրություններում՝ քվեների 1,5 մլն-ի նախնական հաշվարկի արդյունքում։

827415
Ժեենբեկովն առաջին փուլում հաղթել է

Ղրղզստանի իշխող կուսակցությունից նախագահի թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովն առաջատարն է նախագահի ընտրություններում՝ քվեների 1,5 մլն-ի նախնական հաշվարկի արդյունքում։ 

Ժեենբեկովը ստանում է քվեների 55 տոկոսը։ Այդ մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Նուրժան Շայլդաբեկովան։ «Իմ տվյալներով, մասնակցությունը կազմել է 1 մլն, 557 հազար 225 ընտրող։ Առաջատարը Ժեենբեկովն է, որը հավաքել է 855 հազար 649 քվե։

Ժեենբեկովի մոտակա մրցակիցը՝ ընդդիմության ներկայացուցիչ Օմուրբեկ Բաբանովը ստացել է 529 հազար 118 քվե, կամ ընդհանուր ձայների 33 տոկոսը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 3,025 մլն ընտրող։ Նախագահի պաշտոնին հավակնում են 11 թեկնածուներ։



Այս թեմայով լուրեր