473 մարդ մեկ ամսում մահացել է

Եմենում վերջին մեկ ամսվա ընթացքում խոլերայից պաշտոնական տվյալներով մահացել է 473 մարդ, օրական հարյուրավոր մարդիկ վարակվում են և հոսպիտալացվում:

741084
473 մարդ մեկ ամսում մահացել է

Եմենում վերջին մեկ ամսվա ընթացքում խոլերայից պաշտոնական տվյալներով մահացել է 473 մարդ, օրական հարյուրավոր մարդիկ վարակվում են և հոսպիտալացվում:

Առողջապահության միջազգային ծառայության կողմից պատրաստված զեկույցում ասվում է, որ ապրիլի 27-ից ի վեր 52 հազար մարդու մոտ խոլերայի վարակում է գրանցվել, եւ 473 մարդ այդ հիվանդության հետեւանքով մահացել:

Զեկույցում ասվում է, որ 19 քաղաքներում վերջին երկու օրվա ընթացքում 13 հազարին մոտ կասկածելի իրավիճակ է նկատվել:

Միավորված ազգաերի կազմակերպությունը հայտնում է, որ մոտ 100 հազար կին, վարակի պատճառով կանգնած է կյանքի վտանգի առջեւ:

Ընդ որում, Եմենում վարակի տարածման առջեւ ամենամեծ սպառնալիքն է անբավարար սնվելը:

Շարունակվող քաղաքացիական պատերազմն էլ առողջապահական ծառայությունների խնդիրներ է առաջացնում:

Արդեն երկու տարի է ինչ տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ եւ շուրջ 3 միլիոն մարդ, խմելու մաքուր ջուր չի գտնում եւ դա էլ ամեն օր խելերայի վարակի տարածմանն է պատճառ լինում:



Այս թեմայով լուրեր