Պարզվել է ինքնաթիռի վթարի պատճառը

Հայտնի է դարձել Կոլումբիայում օդանավի կործանման պատճառը:

621530
Պարզվել է ինքնաթիռի վթարի պատճառը

Հայտնի է դարձել Կոլումբիայում օդանավի կործանման պատճառը

Կոլումբիայում բոլիվիական օդանավի աղետի պատճառը, որի հետեւանքով 71 մարդ էր զոհվել, վառելիքի անբավարար պաշարն էր, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի անվտանգության ծառայության պետ Ֆրեդի Բոնիլիան:

Օդանավը կործանվել է երեքշաբթի՝ Մեդելինից 50 կմ հեռավորությամբ: Օդանավում 77 մարդ է եղել՝ անձնակազմի 9 անդամ եւ 68 ուղեւոր՝ ներառյալ բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի խաղացողները եւ անձնակազմը, որը թռչում էր մասնակցելու Հարավամերիկյան գավաթի եզրափակիչի առաջին հանդիպմանը «Աթլետիկո Նասյոնալի» դեմ: Ողջ է մնացել 6 մարդ, որոնցից երեքը  «Շապեկոենսե»-ի խաղացողներ են՝ Ալան Ռուշելը, Ջեքսոն Ֆոլմանը եւ Խելիո Սամպիեր Նետոն: Զոհվել է 71 մարդ:

«Ժամանելով պատահարի վայր եւ բեկորները զննելով՝ մենք համոզվեցինք, որ օդանավը վառելիք չի ունեցել: Միջազգային նորմերի համաձայն՝ թռիչքի համար օդանավը բացի հանձնարարված հեռավորության համար անհրաժեշտ վառելիքից, պետք է նվազագույն պաշար ունենա՝ լրացուցիչ 30 րոպե թռչելու համար, որը պահուստ է կոչվում»,- հայտարարել է Բոնիլիան:



Այս թեմայով լուրեր