Ամերիկյան Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում 3 ոստիկան է սպանվել:

ԱՄՆ-ում ոստիկաններին ուղված հարձակում

531525
Ամերիկյան Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում 3 ոստիկան է սպանվել:

ԱՄՆ-ում ոստիկաններին ուղված հարձակում

Ամերիկյան Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում 3 ոստիկան է սպանվել:

Հաղորդվում է, որ 3 ոստիկան մահացել է, մյուս 3 ոստիկան ծայրահեղ ծանր վիճակում են:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ հրաձիգը նույնպես սպանվել է:

Տեղեկացվում է, որ ոստիկանությունը քաղաքի փողոցում ավտոմատ զենքով շրջող կասկածելի տղամարդու մասին հաղորդում է ստացել: Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, նա կրակ է բացել:

Ի դեպ, հուլիսի 7-ին Դալասում ցույցի ժամանակ Միշալ Խավիեր Ջոնսն անունով ԱՄՆ բանակի նախկին անդամ աֆրոամերիկացին, դիպուկահար կրակ էր բացել եւ սպանել 5 ոստիկանի, ինչպես նաեւ 7-ին վիրավորել:



Այս թեմայով լուրեր