276 շուն մեկ տան մեջ

ԱՄՆ-ում մասնավոր տանը 276 շուն են գտել

504550
276 շուն մեկ տան մեջ

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ պայքարող միության աշխատակիցները ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի տներից մեկում 276 շուն են գտել ու առգրավել: Քոթեջի տիրուհին իր բնակարանը չէր լքել 5 տարի շարունակ եւ շներին իր ընտանիքն էր համարում:

Տարբեր ցեղատեսակի շներն ապրում էին քոթեջի ներսում: Նրանցից շատերը երբեք դրսում չէին եղել: Բոլոր կենդանիներին ապաստարան են տեղափոխել, որից հետո շներին կբաժանեն նոր տերերին:

Քոթեջը պատկանում է Շարլին ու Ջոզեֆ Հենդրիքներին, որոնց մեղադրանք կներկայացվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:



Այս թեմայով լուրեր