Սահմանափակում հրավառությունների
Չինաստանում օդի աղտոտվածության մեծացումը կանխելու համար սահմանափակվել է հրավառությունների օգտագործումը:
Բնապահպանության նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին նման զգուշացում է արել, քանի որ մոտենում է Չինական նոր տարին` հրավառությունների առավել շատ օգտագործման շրջանը:
Համապատասխան պաշտոնյանները նշել են, որ հրավառությունները պետք է սահմանափակվեն որոշակի տարածքով և վերահսկողության տակ առնվեն: Տեղական մարմիններից պահանջվել է հրավառությունները կազմակերպել որոշակի տարածքում և պարբերականությամբ, ինչպես նաև հրավառությունների վաճառողներին կոչ է արվել հաճախակի փորձարկումներ կատարել:
Չնայած Չինական նոր տարուն հրավառությունները արդեն ավանդական բնույթ են կրում` դառնալով օդի աղտոտման պատճառ, այնուհանդերձ կոչ է արվել նաև տաճարներում ավելի քիչ վառել ավանդական հոտավետ փայտիկները:
Այս թեմայով լուրեր
Հնդկաստանում մարդատար ինքնաթիռը մխրճվել է ֆլամինգոների երամի մեջ
Հնդկաստանում մարդատար ինքնաթիռը մխրճվել է ֆլամինգոների երամի մեջ՝ սատկել է 36 թռչուն։