Թյուրքիյեյի մեղրի արտահանումը հունվար-փետրվարին հասել է 6 մլն 485 հազար 105 դոլարի

Արեւելյան Սեւծովյան արտահանողների միության փոխնախագահ Ահմեդ Համդի Գուրդողանը նշել է, որ տարվա 2 ամսում մեղր է արտահանվել 26 երկիր։

1966310
Թյուրքիյեյի մեղրի արտահանումը հունվար-փետրվարին հասել է 6 մլն 485 հազար 105 դոլարի

Նշելով, որ հունվար-փետրվար ամիսներին մեղրի արտահանումը հասել է 2 հազար 76 տոննայի՝ Գյուրդողանը հայտարարել է, որ նշված արտահանումից ստացվել է 6 միլիոն 485 հազար 105 դոլար։

Գյուրդողանը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ), Իսրայելը և Գերմանիան այն 3 երկրներն են, որտեղ ամենաշատը մեղր է արտահանվում.

«Մեր մեղրի արտահանման մեջ առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ը՝ 1 մլն 881 հազար 9 դոլար, ԱՄՆ-ին հաջորդել է Իսրայելը՝ 1 մլն 593 հազար 938 դոլար, իսկ Գերմանիան՝ 963 հազար 153 դոլար։ Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, մեղրն արտահանվել է նաև Բուլղարիա, Սաուդյան Արաբիա, Իռլանդիա, Հոնկոնգ, Լիբիա, Ավստրալիա և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

 



Այս թեմայով լուրեր