Իսրայել․ Ռաֆահի վրա հարձակումները կշարունակվեն

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հարձակումները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի վրա, որտեղ ապաստան են գտել տեղահանված պաղեստինցիները, կշարունակվեն։

2136710
Իսրայել․ Ռաֆահի վրա հարձակումները կշարունակվեն

Դիմելով այստեղ զինվորներին՝ Գալանտը հայտարարել է, որ նախորդ օրը հրամայել է Իսրայելի բանակին մտնել Ռաֆահ։

Գալլանտը նշել է, որ հրամայել է նաև գրավել Ռաֆահի սահմանային դարպասը և ասել. «Այս գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի վերացվել Ռաֆահի շրջանում և ամբողջ Գազայի հատվածում կամ մինչև վերադարձվի առաջին պատանդը»։

Պնդելով, որ իրենք «պատրաստ են զիջումների գնալ» իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման համար, Յոավ Գալանտն ասել է, որ եթե գերիների փոխանակում չլինի, իրենք «կխորացնեն» հարձակումները Գազայի վրա։

ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտնել է Կատարին և Եգիպտոսին, որ հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ նրանց առաջարկներին։

Չնայած ՀԱՄԱՍ-ի այս հայտարարությանը, Իսրայելի ռազմական կաբինետը որոշել է շարունակել հարձակումները Ռաֆահում։



Այս թեմայով լուրեր