Բայրամովն ու Միրզոյանը մայիսի 10-ին կհանդիպեն Ալմաթիյում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 10-ին կհանդիպեն Ղազախստանի Ալմաթի քաղաքում՝ իրենց երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակներում։

2135913
Բայրամովն ու Միրզոյանը մայիսի 10-ին կհանդիպեն Ալմաթիյում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջըզադեն սոցիալական ցանցի X հարթակում իր հայտարարության մեջ ասել է.

«Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2024 թվականի մայիսի 10-ին Ալմաթիում հանդիպումներ կանցկացվեն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև»։

Ղազախստանի նախագահ Քասըմ Ջոմերտ Տոկաևը մայիսի 1-ին հայտարարեց, որ ողջունում է կողմերի համաձայնությունը՝ կապված իր երկրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարների բանակցությունների անցկացման հետ։

Ապրիլի 15-ին Հայաստանի մայրաքաղաք Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ Տոկաևը հայտարարեց, որ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը և պատրաստ են այս հարցում բարի կամքի առաքելություն ստանձնել։



Այս թեմայով լուրեր