Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական բանակը սահմանին ռազմական կուտակումներ է կատարել

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին շրջանում հայկական բանակը երկու երկրների սահմանի տարբեր հատվածներում նկատվում է ինտենսիվ տեղաշարժեր և ռազմական կուտակումներ։

2122540
Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական բանակը սահմանին ռազմական կուտակումներ է կատարել

Հայտարարության մեջ մատնանշվել է, որ Հայաստանում վրիժառու ուժերը, որոնք սպառնում են Ադրբեջանին պատերազմով, ակտիվացել են, և ավելացել են ագրեսիվ հռետորաբանությունն ու սադրիչ լուրերը։

«Հայկական բանակի կողմից ցանկացած ռազմական սադրանքի փորձ վճռականորեն կկանխվի ադրբեջանական բանակի կողմից: Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և հնարավոր սադրանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ կպատկանի Հայաստանին և նրա աջակիցներին»:

 



Այս թեմայով լուրեր