Արարատ Միրզոյանը չի նախատեսում մասնակցել ՀԱՊԿ նիստին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի նախատեսում մասնակցել նոյեմբերի 22-23-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստին։

2067495
Արարատ Միրզոյանը չի նախատեսում մասնակցել ՀԱՊԿ նիստին

«Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկովի հետ հեռախոսազրույցում մտքեր են փոխանակվել Հայաստան-Բելառուս օրակարգի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ աշխատանքին առնչվող հարցերին։ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։

Թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայ դիվանագետները հայտարարեցին, որ իրենց երկիրն առայժմ չի մտածում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, նրանք իրենց վերապահումները հայտնեցին կազմակերպության վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ասաց, որ կարծում է, որ «ՀԱՊԿ-ի՝ հանրապետության ներսում իր պատասխանատվության տարածքը որոշելուց խուսափելը» հիմնարար խնդիր է։



Այս թեմայով լուրեր