Հանդիպում Փաշինյանի և Պուտինի միջեւ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվեն, ապա երկու երկրների միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։

1910557
Հանդիպում Փաշինյանի և Պուտինի միջեւ

Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Հայաստանի մայրաքաղաք Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

Դրական գնահատելով անցյալ ամսվա վերջին Սոչիում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը՝ Պուտինը նշել է, որ բանակցությունները լավ հիմք են ստեղծել ապագայում առանցքային հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։

Նշելով, որ ինքը վերահաստատել է իր հավատարմությունը 2020 և 2021 թվականներին առաջնորդների կողմից ընդունված հռչակագրերին, Պուտինն ընդգծել է, որ սահմանների որոշման, տրանսպորտային կապերի բացման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կօգնի կարգավորել հարաբերությունները երկրների միջև։

Վլադիմիր Պուտինը ասել է․

«Մենք հուսով ենք, որ այս ամենը թույլ կտա Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը»։

Մյուս կողմից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին հռչակագիրը, որը չի կարողացել որոշում կայացնել ընդդեմ Ադրբեջանի։

Փաշինյանը հանդիպման ժամանակ իր ելույթում պնդեց, որ ադրբեջանական բանակը պետք է իր դիրքերը վերադառնա մինչև 2021թ. ու ասեց․

«Հայաստանն առաջարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին արագացնել անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական ​​աշխատանքը Ադրբեջանի հետ՝ այդ դուրսբերումն ապահովելու համար»։

Նշելով, որ ՀԱՊԿ-ի եզրափակիչ հռչակագրում ամբողջությամբ հաշվի չեն առնվել Հայաստանի զգայունությունը, Փաշինյանը նշեց.

«Ուստի ես չեմ հավատում, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը և Հայաստանին օգնության համատեղ գործողությունների փաստաթուղթը բավականաչափ ավարտված են, և ես պատրաստ չեմ ստորագրել այդ փաստաթղթերը»։

Մինչդեռ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ՝ կապված ՀԱՊԿ հռչակագրի ստորագրումից Փաշինյանի մերժման հետ։

Բացատրելով, որ իրավիճակը «բարդ է»՝ Պեսկովն ասել է.

«Յուրաքանչյուր հարցի շուրջ կոնսենսուս չկար, և այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց այս ձևաչափի կարևորությունը»:

Մյուս կողմից, գագաթնաժողովից հետո հանդիպեցին ՌԴ նախագահ Պուտինն ու Փաշինյանը։

Փաշինյանն ասուլիսում իր ելույթում անդրադարձավ անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին ու ասեց.

«Խնդիրները շատ են, ես դրանց մասին խոսել եմ ՀԱՊԿ հանդիպման ժամանակ, դրանք եռակողմ համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրներ են, որը մենք ստորագրել ենք Ադրբեջանի նախագահ (Իլհամ Ալիև) հետ ձեր աջակցությամբ և հովանավորությամբ։ Սրանք շատ կարևոր հարցեր են։ Մենք պետք է խորհրդակցենք այն հարցերի շուրջ, որոնք երկարաժամկետ խաղաղություն կապահովեն տարածաշրջանում»։

ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Պուտինն ասել է.

«Իհարկե, բոլոր թեմաները հազվադեպ են համաձայնեցվում, բայց ընդհանուր առմամբ աշխատանքը ինտենսիվ էր և արդյունավետ»:

 



Այս թեմայով լուրեր