Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. Կա 3 զոհ

Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզում, ռազմական ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ։

1782384
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. Կա 3 զոհ

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ F5 տիպի ուսումնական ինքնաթիռը կործանվել է Թավրիզի բնակելի թաղամասում։

Արեըելյան Ադրբեջան նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրեն Մուհամմեդ Բաքիր Հյուներբերը հայտնել է, որ ինքնաթիռը բախվել է մեքենային եւ դպրոցի պատին, որտեղ աշակերտներ չեն եղել։

Հյուներբերը հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվող երկու հոգի եւ մեքենայում գտնվող մեկ մարդ մահացել են։

Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ վթարի պատճառների հետաքննությունը շարունակվում է։

 



Այս թեմայով լուրեր