Յաշար Գյուլերը հանդիպեց Գրանթ Շապսի և Դեյվիդ Ռադակինի հետ
Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով Անգլիայում հանդիպել է պաշտպանության նախարար Գրանթ Շապսի և Գլխավոր շտաբի պետ, ծովակալ Դեյվիդ Ռադակինի հետ։
2108252
Այցի առնչությամբ Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երկու նախարարների գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում պատվիրակությունների միջև։
Յաշար Գյուլերն այնուհետեւ հանդիպել է Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Դեյվիդ Ռադակինին։
Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։
Այս թեմայով լուրեր
Հաքան Ֆիդանը հանդիպել է Բլինքենի հետ
Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։