Ալթունը գնահատել է Թուրքիայի եւ Ալժիրի պայմանավորվածությունները

Նախագահականի հանրության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Թուրքիան և նրա ինստիտուտները օրեցօր ուժեղանում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած առաջատար դիվանագիտության շնորհիվ։

1828033
Ալթունը գնահատել է Թուրքիայի եւ Ալժիրի պայմանավորվածությունները

Ֆահրեթթին Ալթունը գնահատականներ է տվել Թուրքիայի և Ալժիրի միջև ստորագրված համաձայնագրերին։

Ալթունը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ մայրաքաղաք Անկարայում նախագահ Էրդողանի և Ալժիրի նախագահ Աբդուլմեյջ Թեբբունի ներկայությամբ բազմաթիվ համաձայնագրեր են ստորագրվել հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, որոնք կամրապնդեն Թուրքիայի և Ալժիրի հարաբերությունները։

Նշելով, որ այս համաձայնագրերից մեկը վերաբերում է ԶԼՄ-ների և հաղորդակցության ոլորտին, Ալթունը մաղթել է, որ համաձայնագրերը բարենպաստ լինեն երկու երկրների համար։

 Ալթունը ասեց․

«Մինչ ամբողջ աշխարհը պայքարում է ճգնաժամերի դեմ, մեր երկրի ստորագրած այս պայմանագրերը հասցեատեր երկրների հետ կապված են մեր նախագահի հաջող ղեկավարության շնորհիվ։ Թե՛ մեր երկիրը, թե՛ մեր ինստիտուտները օրեցօր ուժեղանում են այս համաձայնագրերով, որոնք ստորագրվել են արդյունքում։ Մեր նախագահի առաջնորդական դիվանագիտությունը, մարդակենտրոն և սկզբունքային արտաքին քաղաքականությունը և երկրների ղեկավարների հետ երկկողմ հարաբերություններում նրա տված վստահությունը վերադառնում են որպես հավելյալ արժեք»։



Այս թեմայով լուրեր