Ալթունը տեղեկացրել է Ռուսաստան-ուկրաինական ճգնաժամում Թուրքիայի ջանքերի մասին

Նախագահականի հանրության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Թուրքիան լուծում է ցանկանում ռուս-ուկրաինական պատերազմում հետագա հումանիտար ողբերգությունը կանխելու համար։

1795563
Ալթունը տեղեկացրել է Ռուսաստան-ուկրաինական ճգնաժամում Թուրքիայի ջանքերի մասին

Ալթունը սոցցանցում իր անգլերեն գրառման մեջ բացատրել է Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերը։

Ալթունը ուշադրություն է հրավիրել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը կասեցնելու համար Թուրքիայի կողմից իրականացվող դիվանագիտության վրա ու ասեց․

«Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը և դիվանագիտական ​​ջանքերը ծառայում են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։

Ֆահրեթթին Ալթունը նաև մատնանշել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվող խաղաղության դիվանագիտությունը.

«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ լուծում գտնել՝ կանխելու հետագա հումանիտար դրամաները»,- ասել է նա։

Նշելով, որ Թուրքիան հրադադարի վերաբերյալ մտածում է նույնը, ինչ Գերմանիան և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, Ալթունը հիշեցրել է, որ նրանք ռազմական, քաղաքական և մարդասիրական աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային ճգնաժամի ողջ ընթացքում։

Արտահայտելով, որ նախագահ Էրդողանը շարունակելու է աշխատել հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, որոնք ձեռնտու չեն ոչ մի ազգի, Ալթունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության հարցում հստակ է։



Այս թեմայով լուրեր