ՄԱԿ․ Ոչ ոք և ոչինչ չի կարող մտնել Գազա

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ 3 օր է, ինչ «ոչինչին և ոչ մեկին» թույլ չեն տալիս մտնել և դուրս գալ Գազա ու ասել է․

2137722
ՄԱԿ․ Ոչ ոք և ոչինչ չի կարող մտնել Գազա

«Գազայում քաղաքացիական անձինք են սպանվում և սովամահ լինում, և մեզ թույլ չեն տալիս օգնել նրանց»:

Մարտին Գրիֆիթսը հաղորդագրություն է տարածել իր X սոցիալական մեդիայի հաշվին։

Գրիֆիթսը նշել է, որ տարածաշրջանում սահմանային դարպասների փակումը կանխել է վառելիքի մատակարարումը, ինչն անհնարին է դարձնում օգնության բեռնատարների, գեներատորների, ջրի, էլեկտրաէներգիայի, մարդկանց և ապրանքների տեղաշարժը։

«Դա նշանակում է, որ օգնություն չկա», - ասաց Գրիֆիթսը: Նա իր գնահատականն է տվել և նշել, որ 3 օր է մարդկանց ու ապրանքների մուտքն ու ելքը Գազա չի թույլատրվում, իսկ նյութերն ու անձնակազմը արգելափակված են։

«Գազայում քաղաքացիական անձինք են սպանվում և սովամահ լինում, և մեզ թույլ չեն տալիս օգնել նրանց»,- ադել է Գլխավոր քարտուղարի տեղակալը ու ընդգծել է, որ սա Գազայում 7-ամսյա մղձավանջի վերջին իրավիճակն է։

Հոկտեմբերի 7-ից ի վեր տարածաշրջանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 35 հազար խաղաղ բնակիչ՝ երեխաներ և կանայք։



Այս թեմայով լուրեր