Պաղեստինամետ բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Կոլումբիայի համալսարանում սկսված պաղեստինամետ բողոքի ակցիաները սկսեցին տարածվել նաև Անգլիայի համալսարաններում։

2134325
Պաղեստինամետ բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում

 

Նյուքասլի, Բրիստոլի, Ուորվիքի, Լիդսի, Շեֆիլդի և Շեֆիլդ Հալամի համալսարանների ուսանողները ցույցեր են անցկացրել՝ ի պաշտպանություն Պաղեստինի՝ հավաքվելով համալսարանի բաց տարածքներում և ճամբարներ ստեղծելով:

Ակտիվիստ ուսանողներն ու աշխատակիցները կոչ են արել իրենց համալսարաններին դադարեցնել համագործակցությունը Իսրայելին զենք մատակարարող ընկերությունների հետ:

ԱՄՆ-ի ավելի քան 50 խոշոր համալսարաններում շարունակվում են ուսանողական բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Պաղեստինի։

Վերջին 2 շաբաթվա ընթացքում ցույցերի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 1000 մարդու, այդ թվում՝ որոշ դասախոսների։



Այս թեմայով լուրեր