Բլինկեն․ Ուկրաինան ի վերջո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան ի վերջո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա համար հստակ ճանապարհային քարտեզ պետք է որոշվի հիմա։

2124027
Բլինկեն․ Ուկրաինան ի վերջո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Էնթոնի Բլինկենը ֆրանսիացի գործընկեր Ստեֆան Սեժուրնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում խոսել է դաշինքին Կիեւի ընդունելու մասին։ Բլինկենն ասել է․

«Ինչպես դաշնակիցներն ասացին Վիլնյուսի գագաթնաժողովում (հուլիսին), Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այժմ մեզ համար խնդիր է դրա համար հստակ և հասկանալի ճանապարհային քարտեզ որոշելը։  Եվ ես հավատում եմ, որ 75-ամյակի կապակցությամբ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը (հունիսին) մեծապես կենտրոնանալու է այն բանի վրա, թե ինչպես մենք կարող ենք ձևակերպել այս ճանապարհային քարտեզը կամ կամուրջը, որը հնարավորություն կտա Ուկրաինային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»:



Այս թեմայով լուրեր