Կոսովոյում Թուրքիայի կողմից հետախուզվող 2 անձի են բռնել

Կոսովոյի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է երկու անձի, որոնց Թուրքիան փնտրում էր Միջազգային ոստիկանական կազմակերպության (Ինտերպոլի) միջոցով։

2086610
Կոսովոյում Թուրքիայի կողմից հետախուզվող 2 անձի են բռնել

Կոսովոյի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «FAST- Կոսովոյի փախստականների ակտիվ որոնողական ստորաբաժանումի» կողմից երկու տարբեր նահանգներում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել են Թուրքիայի երկու քաղաքացիներ, որոնց Թուրքիան որոնում էր կարմիր ծանուցումով։

Հայտարարության մեջ նշվում է, որ երկու ձերբակալվածների համար 48-ժամյա կալանք է սահմանվել, և որ դատական ​​գործընթացի ավարտից հետո ակնկալվում է, որ այդ անձինք կարտահանձնվեն Թուրքիա։

Կոսովոյի ոստիկանությունը սեպտեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին ձերբակալել է ևս երեք մարդու, որոնց Թուրքիան փնտրում էր Ինտերպոլի միջոցով։



Այս թեմայով լուրեր