Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 30 մարդ

Ճապոնիայի արևմտյան Իսիկավա պրեֆեկտուրայում և այս տարածաշրջանի Նոտո թերակղզու ափին երեկ տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը կազմել է 30 մարդ։

2082927
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 30 մարդ
japonya deprem1.jpg
japonya deprem.jpg

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության (JMA) տվյալներով՝ երեկ Նոտո թերակղզում և արևմուտքում գտնվող Իսիկավայի ափերի մոտ 5-ից 7 բալ ուժգնությամբ մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է, որ ցունամիի նախազգուշացումները հանվել են ողջ տարածաշրջանում, ներառյալ Իսիկավայի ափերի մոտ:

Հաղորդվում է, որ երկրաշարժերից հետո ավտոճանապարհները փլուզվել են, իսկ Նոտո թերակղզու Վաջիմա քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով վնասվել է մոտ 200 շենք։հայտարարել է, որ ցունամիի նախազգուշացումները հանվել են ողջ տարածաշրջանում, ներառյալ Իսիկավայի ափերի մոտ:

Հաղորդվում է, որ երկրաշարժերից հետո ավտոճանապարհները փլուզվել են, իսկ Նոտո թերակղզու Վաջիմա քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով վնասվել է մոտ 200 շենք։

NHK պետական ​​հեռուստատեսության կադրերում երևում է, որ Վաջիմայում 7 հարկանի շենքը կողքից ընկած է:

Իսիկավայի պրեֆեկտուրայի նահանգապետարանը հայտարարել է, որ երկրաշարժերից հետո 30 մարդ է զոհվել։

Պարզվել է, որ շուրջ 50 հազար մարդ տարհանվել է ողջ տարածաշրջանում, իսկ 14 մարդ տարբեր կետերում փլատակների տակից փրկվելու է սպասում։

Մինչ հաղորդվում էր, որ նահանգի 19 բուժհաստատություններում հոսանքազրկվել է, երևում է, որ շուկաներում և մթերային խանութներում ապրանքների դարակները դատարկ են:

Վարչապետ Կիսիդա Ֆումիոն հայտարարել է, որ կենտրոնական կառավարությունը նախապատրաստական ​​աշխատանքներ է տանում նավերով տարածաշրջան օգնության նյութեր հասցնելու համար։

Ճապոնիայի վարչապետն ասել է. «Ժամանակի ընթացքում աղետի ազդեցությունն ավելի ակնհայտ է դառնում: Կյանքեր փրկելը մրցավազք է ժամանակի դեմ»:

Մինչդեռ Ճապոնիայի աշխարհատարածական տեղեկատվական կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ երկրաշարժերի վերլուծության արդյունքում պարզվել է, որ ափին գտնվող Վաջիմայում ցամաքը շարժվել է 1,3 մետր դեպի արևմուտք։



Այս թեմայով լուրեր