Հորդառատ անձրև Ճապոնիայում՝ 5 մարդ է զոհվել

Ճապոնիայի հարավ-արևմտյան նահանգներում ուժգին անձրևների հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի։

2009571
Հորդառատ անձրև Ճապոնիայում՝ 5 մարդ է զոհվել

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը շարունակում է իր նախազգուշացումները, քանի որ հանգստյան օրերից տեղական անձրևները երկրի հարավ-արևմտյան նահանգներում հասել են ռեկորդային մակարդակի:

Տարածաշրջանում, այդ թվում՝ Ֆուկուոկա և Սագա նահանգներում, անձրևների հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի, իսկ 3 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության նախազգուշացումների արդյունքում տեղի քաղաքապետարանները պահանջել են տարհանել տասնյակ հազարավոր մարդկանց։

Գործակալությունը, շարունակելով իր նախազգուշացումները սողանքների և ջրհեղեղների դեմ, հայտարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում տեղումներ են սպասվում դեպի Ճապոնական ծով (Արևելյան ծով) տարածաշրջան։

 



Այս թեմայով լուրեր