Ռուսաստանը բողոքի նոտա է տվել Բրիտանիային, ԱՄՆ և Կանադային

Ռուսաստանը բողոքի նոտա է տվել Բրիտանիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին (ԱՄՆ) և Կանադային՝ պատճառաբանելով, որ նրանք «միջամտում են իրենց ներքին գործերին»։

1976839
Ռուսաստանը բողոքի նոտա է տվել Բրիտանիային, ԱՄՆ և Կանադային

ՌԴ ԱԳՆ-ի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Կանադան «սադրիչ» հայտարարություններ են արել և «կեղծ» տեղեկություններ են տարածել Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի 25 տարվա ազատազրկման մասին։

Հայտարարության մեջ, որտեղ ընդգծվում է, որ այդ հայտարարությունները «անընդունելի են», ասվում է, որ այդ պատճառով նախարարություն են կանչվել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներտը, Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Մոսկվայում Կանադայի դեսպան Էլիսոն Լը Քլերը։

Հայտարարության մեջ նշվում է, որ նման գործողությունները գնահատվել են որպես «միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին», իսկ դեսպաններին տրվել են բողոքի նոտաներ։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան, ով նաև Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունի, երկուշաբթի օրը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման և 400 հազար ռուբլու (մոտ 5 հազար դոլար) տուգանքի՝ «դավաճանության» և ռուսական բանակի վերաբերյալ կեղծ լուրերի տարածման» մեղադրանքով։

Արևմտյան երկրները, հատկապես Անգլիան, հանդես եկան որոշումը դատապարտող հայտարարություններով։



Այս թեմայով լուրեր