Ռուսաստանում, ուղեւորները բացեցին ինքնաթիռի վթարային ելքը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից Անթալիա թռչելու պատրաստվող ինքնաթիռի ուղեւորները օդորակիչների անսարքությունների պատճառով շնչելու դժվարություն են ունեցել ու լուծումը գտել են վթարային դուռը բացելով։

1673738
Ռուսաստանում, ուղեւորները բացեցին ինքնաթիռի վթարային ելքը

Թռիչքի պատրաստվող  «Ռոսսիա» ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորները, որոշ ժամանակ անց սկսեցին բողոքել տոթությունից։

Օդազուրկ մնացած ուղեւորները գտել են վթարային ելքի դուռը բացելու լուծումը:

Անձնակազմը իջեցրեց ինքնաթիռի բոլոր ուղեւորներին:

«Ռոսսիա» ավիաընկերությունը հայտնել է, որ ուղեւորներին տեղափոխել են մեկ այլ ինքնաթիռ, իսկ թռիչքը հետաձգվել է 4 ժամով:

Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, իսկ ավիաընկերությունը հայտարարեց, որ ուղեւորները կփոխհատուցվեն իրենց կորուստների համար:



Այս թեմայով լուրեր