ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորիկը թուլացել է արեւադարձային մրրիկի աստիճանի

«Մայքլ» փոթորիկը թուլացել է արեւադարձային մրրիկի աստիճանի, հաղորդում է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

1067198
ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորիկը թուլացել է արեւադարձային մրրիկի աստիճանի

«Մայքլ» փոթորիկը թուլացել է արեւադարձային մրրիկի աստիճանի, հաղորդում է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

Ըստ ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի, փոթորիկի կենտրոնը գտնվում է Ջորջիայի կենտրոնական հատվածում:

Կենտրոնը նշում է, որ քամու արագությունը շարունակում է բարձր մնալ: Նախկինում 150 կմ/ժ արագությունը այժմ իջել է մինչեւ 120 կմ/ժ:

Ավելի վաղ Ֆլորիդայի իշխանությունները հայտնել էին հյուսիսային ափերին հարվածած  «Մայքլ» փոթորիկի պատճառով առաջին զոհի մասին: Գեդսդեն շրջանից տղամարդը մահացել էր իր տան վրա ծառի փլուզման հետեւանքով, որը փակել է իր ելքը, հայտնում է տեղական շերիֆի գրասենյակը:

Ավելի վաղ «Մայքլ» փոթորիկը զգալիորեն թուլացել էր ափին հասնելուց հետո, մինչ այդ քամու արագությունը հասնում էր ժամում 250 կիլոմետրի, հաղորդում է Փոթորիկների մասին զգուշացնող ազգային կենտրոնը: Վտանգը գալիս է ոչ միայն ուժեղ քամուց, այլեւ հորդառատ անձրեւներից եւ ուղեկցող ջրհեղեղներից: Փոթորիկի հնարավոր վնասը միլիարդավոր դոլարներ է գնահատվում:


Պիտակներ: #ԱՄՆ , #փոթորիկ , #տուժած

Այս թեմայով լուրեր