Մահա Վատչիրալոնգկոն. նոր թագավոր

Թաիլանդի խորհրդարանը գահաժառանգ արքայազն Մահա Վատչիրալոնգկոնին պաշտոնապես հրավիրել է ընդունել գահը:

619865
Մահա Վատչիրալոնգկոն. նոր թագավոր

Թաիլանդի խորհրդարանը գահաժառանգ արքայազն Մահա Վատչիրալոնգկոնին պաշտոնապես հրավիրել է ընդունել գահը:

Խորհրդարանի խոսնակն ընթերցել է գահաժառանգ արքայազնին հրավիրելու բանաձեւը, որից հետո բոլոր պատգամավորներին առաջարկել է ոտքի կանգնել եւ ողջունել նոր թագավորի՝ գահ բարձրանալը։

Պատգամավորները խմբակային բացականչել են «Կեցցե՛ թագավորը», որից հետո խորհրդարանի հատուկ նստաշրջանը փակվել է։


Պիտակներ: #Թաիլանդ , #թագավոր

Այս թեմայով լուրեր