Գրականությունից մշակույթ, հայերն ու թուրքերը

Հարգելի ունկնդիրներ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տարվա հատուկ մրցանակը հանձնվել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին։

Գրականությունից մշակույթ, հայերն ու թուրքերը

 

Գրականությունից մշակույթ, հայերն ու թուրքերը

 

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տարվա հատուկ մրցանակը հանձնվել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին։

Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից ամեն տարի հանձնվող հատուկ մրցանակը 2018–ի համար հանձնվել է «Դողուշ մեդիայի» աջակցութմաբ ստեղծված Արա Գյուլերի թանգարանին։

Հատուկ մրցանակը «Դողուշ մեդիայի» նախագահին հանձնել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նշենք, որ Արա Գյուլերը 2016–ին համաձայնության էր եկել «Դուղուշ մեդիայի» հետ իր լուսանկարների պահպանման եւ ցուցադրման իրավունքների հետ կապված։

Արդեն 2018–ի օգոստոսի 16–ին՝ Արա Գյուլերի ծննդյան օրը, բացվել էր թանգարանը։

Հիշեցնենք, որ Արա Գյուլերը մահացել է 2018–ի հոկտեմբերի 17–ին։

 

Բուլղարիայի հնագույն քաղաք Պլովդիվը ճանաչվել է 2019 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք,

Այս առիթով կազմակերպված տոնական շոուն անցկացվել է «Մենք բոլոր գույներն ենք» կարգախոսով, որին մասնակցել է մոտ 50 հազար մարդ։

Պլովդիվը, որը Բուլղարիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, գտնվում է Բալկանների եւ Ռոդոլի լեռների միջեւ։

Պլովդիվի պատմությունը սկիզբ է առնում 6 հազար տարի առաջվանից, որի վկայությունն են թրակիացիների, հին Հունաստանի ու Բյուզանդիայի ժամանակներից մնացած բազմաթիվ ճարտարապետական կառույցները։

Դուք լսեցիք Գրականությունից մշակույթ, հայերն ու թուրքերը անունով ծրագիրը


Պիտակներ: Արա Գյուլեր

Այս թեմայով լուրեր