Գլոբալ Դիտանկյուն - 06

Մասնատված անձնագրեր

904618
Գլոբալ Դիտանկյուն - 06

Այժմ ներկայացնում ենք Անկարա Յըլդըրըմ Բեյազիդ Համալսարանի քաղաքագիտության բաժնի դեկան Պրոֆ․Դր․Քուդրետ Բյուլբյուլի թեմայի վերաբերյալ մեկնաբանումները։

 

Գնալով մասնատվող ինքնությունը դեպի ուր է տանում մարդկության

 

Դեպքերին նայելուց կարող ենք ասել, որ պայմանները ինչքան նման են առաջին համաշխարհային պատերազմին։ Եթե դասեր չքաղենք, ապա կարող ենք ասել «Պատմությունը կրկնվում է»։ Հարյուր տարի առաջ աշխարհը ստանում էր նոր անձնագրեր եւ պատերազմ էր հայտարարվել կայսրական ինքնությունների դեմ։ Բոլոր աշխարհամասերում ժայթքում էր առանց անձնագրի եւ մշակույթի նոր ինքնություններ։ Վերջում փլուզվեց օսմանական, անգլիական եւ Ավստրիա-Հունգարական կայսրությունները։

 

Ցավոք սրտի աշխարհը չի կարողանում ազատվել ֆրանսիական հեղափոխության եւ ազգայնամոլության, մարդկության գլխին բերած արկածներից։ Այս հիվանդությունը շարունակում է թունավորել մարդկությանը։ Աշխարհին չի բավարարում երկրորդ համաշխարհային պատերազմի ցավերը։ Մեր շրջակայքում ապրում ենք առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին տեղի ունեցող իրադարձությունները՝ մասնատվող բալկաններ, Արեվելյան եվրոպա, Միջին արեվելք եւ դրանց հետեվող Իսպանիան։ Միայն պետությունները չեն մասնատվող ապարատները, այլ դա նկատվում է անձնագրերում եւ աշխարհամասերում։

 

Կայսրական տարիների ավարտի հետ ծագող նոր ինքնություն եւ պետությունները չեն հասել բարեկացության։ Հակառակ դրան ավելի է մասնատվել աշխարհը եւ իմպերիալիստական ուժերը սկսել են ավելի շատ հարձակվել։ Մասնատվող ինքնությունները դեպի ուր են տանում աշխարհին եւ էթնիկ ու դավանանքային մասնատումը երբ կանգ է առնելու։ Եվրոպայի ֆեոդալիստական ժամանակաշրջանում իշխանները հողատարածքի հետ միասին վաճառում էին նաեւ գյուղացիներին եւ հողագործերին։ Օսմանյան կայսրությունից առաջ Անադոլիայում գտնվող իշխանությունները ինչքան կարող էին ազատ շարժվել։ Պետությունների, ինքնությունների եւ անձնագրերի մասնատումը մարդկության տնտեսական, առեւտրական, կրթական կամ ազատ ճամփորդության առումով ինչքան կարող է օգուտ տալ։

 

Մարդուն սոցիալ դարձնող եւ հասարակության մաս կազմելու զգացմունքը պատվաստող հսկայական ինքնությունները մասնատվելուց,  մարդ արարածը մնում է ավելի մենակ։ Դա իր հետ միասին ստեղծում է հոգեբանական եւ սոցիալական հարցեր։ Այսօր ցանկացած պետության համար մեծ դժվարություն է գտնել հանձախմբերին, ահաբեկչական խմբավորումներին եւ ոճրագործերին։ Ներկայումս մասնատված ինքնությունները ավելի վտանգավոր են մենակ մնացող եւ արժեքներ ստեղծող մարդկանցից։

 

Այլեւս տարածաշրջանի, մարդկության եւ աշխարհի փոխհատուցումները չեն բավարարում։ Ճնշված ազգեր եւ աշխարհագրությունները ավելի մասնատվելով, էթնիկական եւ դավանանքային ինչքան հաշիվ պետք է լուծեն։ Ինչքան կարելի է հանդուրժել միջազգային ուժերի «մասնատել, կիսել, ղեկավարել» հասկացողության։ Այս չոր էթնիկական եւ դավանանքային ռասիզմը ինչքան ռացիոնալ, մարդկային կամ բարոյական է։

 

Մարդկության համար մասնատող չե այլ պետք է միացնող հասկացողություն կամ հեռանկար։ Դրա փոխարեն բարոյականություն, սկզբունք եւ կերպարներ են հարկավոր։ Մարդկային բարոյականությունը ընդհանրապես համընկնում է իսլամական արժեքների հետ։ Խաղաղ եւ բարեկեցության մեջ ապրելու համար անհրաժեշտ է ավելի իմաստ։ Այդ առումով պետք է զարգացնել քաղաքականություններին։ Բայց ինչպես։

 

Չնայած հայտնի են պատասխանները, բայց դժվար է կիրառել։ Դա համբերությամբ պետք է իրագործել։ Առաջինը բոլոր երկները պետք է ընդգրկեն նրանց երկրներում ապրող էթնիկական, դավանաքային , գաղափարական եւ կրոնական խավերին։ Եթե դա անում է, ապա պետք է շարունակի վճռականությամբ։

 

Դա հնարավոր է իրագործել, բայց բավարար չե։ Դրա համար էլ երկրորդը ավելի կարեվոր է։ Մարդու իրավունքներ, հիմնական իրավունք եւ ազատությունները չի կարելի օգտագործել արտաքին քաղաքականության միջոց։ Մի շարք երկրներում ամեն ինչին ռազմավարական նայող վտանգավոր կիզակետներ, այլ երկրներում գտնվող փոքրամասնություններին համարում են առանց ծախսի վնաս հասցնելու ուղղություն։ Դա սխալ մտածելակերպ է։ Իր մեջ տարբեր ինքնություն եւ մշակույթներ պարունակող երկրներ պետք է ուշադիր լինեն, քանի որ իմպերիալիստական երկրներ նրանց կարող են օգտագործել որպես միջոց։

 

Գրեթե բոլորը դա համարում են մաղթանք։ Բայց իմպերիալ ուժերի ցանկության դեմ արդյոք մենք իրավունք չունենք արտահայտել մեր մտքերը։  

 

Ձեզ ներկայացրինք՝ Անկարա Յըլդըրըմ Բեյազիդ Համալսարանի քաղաքագիտության բաժնի դեկան Պրոֆ․Դր․Քուդրետ Բյուլբյուլի թեմայի վերաբերյալ մեկնաբանումները։

 

* Պրոֆ․Դր․Քուդրետ Բյուլբյուլը դաս է ավանդում Անկարա Յըլդըրըմ Բեյազիդ Համալսարանի քաղաքագիտության բաժնում։



Այս թեմայով լուրեր