Թուրքական լիրան մոսկովյան բորսայում է
Մարտի 1-ից Ռուսաստանի ֆոնդային բորսայում (MOEX) կմեկնարկեն թուրքական լիրա-ռուսական ռուբլով ֆյուչերսների առևտուրը:

MOEX-ի հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվայի ֆոնդային բորսան մարտի 1-ից ֆյուչերսային գործարքներ կսկսի թուրքական լիրա-ռուսական ռուբլով և հոնկոնգյան դոլար-ռուսական ռուբլով՝ պայմանավորված թուրքական լիրայի և հոնկոնգյան դոլարի նկատմամբ պահանջարկի աճով։
Հայտարարության մեջ ասվում է, որ ֆոնդային բորսայի հաճախորդներին հասանելի կլինեն 2023 թվականի հունիս, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին և 2024 թվականի մարտին կնքվելիք պայմանագրերը նշված արժույթներով։
Հայտարարության մեջ ասվում էր, որ խնդրո առարկա հայտը կմեծացնի նման գործարքների նկատմամբ ինչպես ինստիտուցիոնալ ներդրողների, այնպես էլ իրավաբանական անձանց հետաքրքրությունը։
MOEX-ի նախագահ Յուրի Դենիսովը դեկտեմբերին հայտարարեց, որ թուրքական լիրայի պահանջարկը Մոսկվայի բորսայում 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 17 անգամ։
Այս թեմայով լուրեր

Թյուրքիյեյում գործազրկության մակարդակը հունվարին նվազել է կես կետով՝ հասնելով 9,7-ի
Թյուրքիյեյի վիճակագրական ինստիտուտը (TUIK) հրապարակել է աշխատուժի հունվար ամսվա վիճակագրությունը։