Նոռուզի տոնը Թուրքիայում անցկացնել ցանկավող շատ իրանցիներ, նախընտրեցին Վանը

Իրենց 13-օրյա հանգստի համար Թուրքիան նախընտրող զբոսաշրջիկները, շարունակում են երկիր մուտք գործել ցամաքային ճանապարհով՝ Վանի Սարայ թաղամասի Քափըքոյ սահմանային դարպասով։

1799930
Նոռուզի տոնը Թուրքիայում անցկացնել ցանկավող շատ իրանցիներ, նախընտրեցին Վանը
iranli turistler van'da.jpg
iranli turistler van'da.jpg

Վանում, որտեղ հյուրանոցները լեփ-լեցուն են, իրանցի զբոսաշրջիկները ցերեկը այցելում են քաղաքի զբոսաշրջային վայրերը, իսկ երեկոյան ժամանցի վայրերում ժամանակ են անցկացնում՝ գնումներ կատարելով։

Զբոսաշրջիկները, ովքեր հիմնականում գնում են հագուստեղեն, կոսմետիկա, ոսկերչական իրեր և կոշիկներ, նախընտրում են նաև քաղաքը ռինոպլաստիկայի և մազերի փոխպատվաստման համար։

Զբոսաշրջիկների կեցությունը երկարացնելու նպատակով ամեն տարի մարտի 15-29-ը Վանի նահանգապետարանի և Մետրոպոլիտենի քաղաքապետարանի ղեկավարությամբ հասարակական կազմակերպությունների և առևտրականների աջակցությամբ անցկացվում է «Van Shopping Fest»-ը։

Իրանցիները հաճույքով գնումներ են կատարում փողոցներում, որոնք բոլոր կողմերից գունավորված են լույսերով։

Մինչ այժմ Նոռուզի տոնին Վան է ժամանել շուրջ 21 հազար իրանցի զբոսաշրջիկ։

Ենթադրվում է, որ այսուհետ ինտենսիվությունը կշարունակվի, և այս ցուցանիշը մինչև ամսվա վերջ կհասնի 70 հազարի։



Այս թեմայով լուրեր