Արտահանման բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը հունվար ամսին է եղել

Թուրքիայի արտահանումը հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17 տոկոսով և կազմել 17,6 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը երկրի բոլոր ժամանակների հունվարյան արտահանման ամենաբարձր ցուցանիշն էր:

1772298
Արտահանման բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը հունվար ամսին է եղել

Առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը հրապարակել է հունվարի արտաքին առեւտրի թվերը։

Նշելով, որ անցյալ տարի արտահանման մեջ ձեռք բերված թափն այս տարի շարունակվում է, Մուշն ասեց.

«Մեր արտահանումն անցյալ տարվա հունվարի համեմատ աճել է 17 տոկոսով եւ հասել 17,6 միլիարդ դոլարի, սա բոլոր ժամանակների հունվարյան արտահանման ամենաբարձր ցուցանիշն է։ Մեր նպատակն է բռնել եւ գերազանցել 2022 թվականին մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նշված 250 միլիարդ դոլարի արտահանման թիրախը։ Թուրքիան բարգավաճ երկիր է լինելու, որը շատ ավելի լավ միավորների կհասնի մասնավոր հատվածի եւ հանրային համագործակցության ոլորտում։ Մենք հավատում ենք դրան եւ հուսով ենք՝ կհասնենք այս նպատակին»։

 



Այս թեմայով լուրեր