Ռուսաստան. «Թուրքիայում շրջագայություններում պահանջարկի աճ է տեղի ունեցել»
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) նախագահ Մայա Լոմիձեն շեշտեց, որ Թուրքիայի հետ թռիչքները վերսկսելու մասին հայտարարությունից հետո, տեղի ունեցավ դեպի Թուրքիայի ափեր շրջագայությունների պահանջարկի աճ, ինչը սպասվածից վեր է:

Զվեզդա հեռուստատեսության հետ զրույցում Լոմիձեն բացատրեց՝ Ռուսաստանի կառավարության հուլիսի 22-ից Թուրքիայի հետ թռիչքները կատարելու որոշումը կայացնելուց հետո պահանջարկի աճը։
Լոմիձեն ասեց․
«Թուրքիայի հետ թռիչքների վերսկսման մասին հայտարարությունից կես ժամվա ընթացքում տուրօպերատորներն ու տուրիստական գործակալությունները հարյուրավոր հայտեր ստացան այս երկիր թռչել ցանկացող զբոսաշրջիկներից: Շատերը ցանկանում են անմիջապես թռչել հունիսի 22-ին»։
Լոմիձեն նշեց, որ զբոսաշրջության արդյունաբերությունը վերածնունդ է ակնկալում, քանի որ ապրիլին եւ մայիսին գրեթե կես միլիոն զբոսաշրջիկներ չեն կարող մեկնել Թուրքիա:
«Սակայն պահանջարկի նման կտրուկ բարձրացումն ու դիմումների ավելացումը ուրբաթ երեկոյան սկսած գերազանցեցին տուրօպերատորների եւ տուր գործակալությունների սպասելիքները» - ասեց նա։