Աճ նավթի բրենթ տեսակում

Նավթի գները շտկման շրջանակում աճում են նախօրեին մեծ անկումից հետո

529025
Աճ նավթի բրենթ տեսակում

Նավթի գները շտկման շրջանակում աճում են նախօրեին մեծ անկումից հետո

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտ դրական դինամիկա են դրսեւորում` շտկվելով դեպի վեր այն բանից հետո, երբ նախօրեին ավելի քան   5 տոկոսով անկում էին ապրել, երբ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը հայտնել էր բենզինի եւ թորիչների պահուստի մեծ աճի մասին, վկայում են առք ու վաճառքի տվյալները:

Հյուսիսամերիկյան նավթի Brent խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է  1,23 տոկոսով, մինչեւ բարելի դիմաց 46,83 դոլար: WTI  ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչրսների գինն ավելացել է  1,45 տոկոսով, մինչեւ բարելի դիմաց 45,40 դոլար:


Պիտակներ: #նավթ , #աշխարհ , #գին , #աճ

Այս թեմայով լուրեր