Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներին Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 պաղեստինցի է զոհվել։

2099308
Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 պաղեստինցի է զոհվել

Պաղեստինյան պաշտոնական WAFA գործակալության հաղորդագրությունում նշվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները գիշերը ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին և կենտրոնական մասում գտնվող Դեյր ալ Բելահ շրջանին։

Լրատվականում նշվում էր, որ ավիահարվածների թիրախ են դարձել բնակավայրերը, իսկ Ռաֆահ քաղաքում իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից 2 տուն ռմբակոծելու հետեւանքով 12 խաղաղ բնակիչ է զոհվել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Դեյր ալ-Բելահ շրջանի վրա իսրայելական բանակի հարձակումների արդյունքում 2 մարդ է զոհվել, առնվազն 10 պաղեստինցի վիրավորվել։

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների ժամանակ զոհվել է 27 հազար 708 պաղեստինցի, այդ թվում՝ առնվազն 12 հազար երեխա և 8 հազար 190 կին, վիրավորվել՝ 67 հազար 147 մարդ։

Թեև հաղորդվում է, որ փլատակների տակ դեռ կան հազարավոր զոհեր, քաղաքացիական ենթակառուցվածքները նույնպես ոչնչացվում են՝ թիրախավորելով հիվանդանոցներն ու կրթական հաստատությունները, որտեղ մարդիկ պատսպարվել են:

 



Այս թեմայով լուրեր