Իրաքում հաստատվել է ընտրական օրենքը

Ընտրական նոր օրինագիծը, որը հակասություններ առաջացրեց, հաստատվեց և ուժի մեջ մտավ Իրաքի խորհրդարանում։

1965324
Իրաքում հաստատվել է ընտրական օրենքը

 

Իրաքի խորհրդարանի կողմից արված գրավոր հայտարարության մեջ հաղորդվում է, որ տեղի ունեցած նիստում ընդունվել է ընտրական նոր օրենքը։

Իրաքում կառավարական գործընկեր շիա, սուննի և քրդական կուսակցությունների պատրաստած նոր ընտրական օրենքով «բազմակի ընտրատարածք» համակարգը կվերադառնա «փակ ցուցակ և միասնական ընտրատարածք» համակարգին։

Որոշ փոքր քաղաքական կուսակցություններ և անկախ պատգամավորներ դեմ են արտահայտվել կարգավորմանը՝ պատճառաբանելով, որ այն ձեռնտու է իշխող կուսակցություններին։

Հայտնի է, որ ընտրական օրենքում անցյալ վերադարձին դեմ են արտահայտվել նաև քաղաքականությունից թոշակի անցած շիա կրոնական և քաղաքական առաջնորդ Մուքթադա էս-Սադրը և շիաների բարձրագույն հեղինակություն այաթոլլա Ալի էս-Սիսթանին։

Իրաքում «բազմակի ընտրատարածք» համակարգը առաջին անգամ ներդրվել է 2021 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած ընտրություններում։

Այս համակարգով հատկապես Իրանի կողմից աջակցվող շիա կուսակցությունները ձայներ կորցրին։

Այս ընտրական օրենքի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իրաքի մայրաքաղաքում և հարավային նահանգներում։

 



Այս թեմայով լուրեր