Իրանը քննադատել է Ֆրանսիայի ոստիկանության միջամտությունը
Իրանը քննադատել է Ֆրանսիայի ոստիկանության միջամտությունը Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քենանին այս թեմայով կատարած հայտարարությանը ասել է․
«Ֆրանսիայի ոստիկանության կողմից բողոքի ցույցերի դեմ բռնության կիրառումը վկայում է այն մասին, որ այս երկրի կառավարությունը հավատարիմ չէ ժողովրդավարության և խոսքի ազատության սկզբունքներին»:
Քենանին հայտարարել է, որ իրենք «Փարիզի վարչակազմին խորհուրդ են տվել հրաժարվել մարդու իրավունքների երկակի ստանդարտից և գործիքավորել խնդիրը» ու ասեց․
«Ֆրանսիան պետք է դադարեցնի բռնություն կիրառել բողոքի ցույցերի դեմ»։
Անվտանգության ուժերը միջամտել են մարտի 16-ին բռնկված և երեկ շարունակվող բողոքի ակցիաներին՝ առանց քվեարկության 2 տարով կենսաթոշակային տարիքը բարձրացնող օրինագիծն ընդունելու կառավարության որոշումից հետո։
Բազմաթիվ քաղաքներում, հատկապես Փարիզում, Մարսելում, Բորդոյում, Նանտում և Ամիենում անցկացված բողոքի ցույցերում կատաղի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիաների ժամանակ հայտարարվեց, որ մինչ այժմ բերման է ենթարկվել ավելի քան 500 ցուցարար, իսկ ավելի ուշ ցուցարարներից 283-ը ազատ են արձակվել։
Մինչ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ արձագանքները շարունակվում են, Ազգային ժողովում կքննարկվի կառավարությանն անվստահության հարցը։ Գլխավոր ասամբլեայում մեծամասնություն չունեցող կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կընկնի։
Այս թեմայով լուրեր

Իրանում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել
Իրանի Հյուսիսային Խորասան նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել։