Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
1961233

Ադրբեջանի նախագահության հայտարարության համաձայն՝ Ալիևն ու Պուտինը բանակցել են գործնական միջոցառումներ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ՝ հիմնվելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների վրա։
Պուտինն ու Ալիևը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ ու տնտեսական հարաբերությունների զարգացման շուրջ։