Ալիևը հանդիպում է ունեցել Շոլցի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ադրբեջանը գնալով ավելի կարևոր գործընկեր է դառնում Գերմանիայի և Եվրամիության (ԵՄ) համար։

1959974
Ալիևը հանդիպում է ունեցել Շոլցի հետ

Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել մայրաքաղաք Բեռլինում կայացած հանդիպումից հետո։

Նշելով, որ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև համագործակցության խորացման ուղիները՝ Շոլցը հայտարարել է, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն ցանկանում են ավելի սերտ համագործակցել Արևելյան գործընկերության շրջանակներում։

«Ադրբեջանը Գերմանիայի և ԵՄ-ի համար գնալով ավելի կարևոր գործընկեր է», - ասել է Շոլցը։

Նշելով, որ Ադրբեջանն ունի ներուժ դիվերսիֆիկացնելու Գերմանիայի և Եվրոպայի էներգամատակարարումը, Շոլցն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Ադրբեջանի և Հարավային Կովկասի վրա։

Նշելով, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա միջազգային իրավունքի խախտում է, Շոլցը կրկնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հրաժարվի իր ծրագրից և իր զորքերը դուրս բերի Ուկրաինայից։

Ընդգծելով, որ Գերմանիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին անկայունությամբ, այս իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում կայուն չէ և իր մեջ կրում է լարվածության աճի վտանգ, Շոլցն ասել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

Ադրբեջանի նախագահ Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը, որին իրենք խաղաղություն են առաջարկել, չպետք է բաց թողնի այս հնարավորությունը։

 

Հայտնելով, որ իրենք Եվրոպայի հետ բարի կամքի համաձայնագիր են ստորագրել էներգետիկ համագործակցության վերաբերյալ, Ալիևն ասել է.

«Մենք ավելացնում ենք մեր գազի արտահանումը Եվրոպայում: Մենք նպատակ ունենք այս տարի գազի արտահանումը 8 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 12 միլիարդ խորանարդ մետրի: Դա կհամապատասխանի մեր ամբողջ արտահանման կեսին»:

Հայտնելով, որ Բեռլինում հանդիպել է մոտ 30 գերմանացի գործարարների հետ՝ Ալիևը գերմանացի գործարարներին հրավիրել է Ադրբեջան՝ քննարկելու ներդրումային հարցեր։



Այս թեմայով լուրեր