Հերցոկ․ Խորը ճգնաժամի մեջ ենք
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ իր երկիրը գտնվում է խորը հակամարտության մեջ և աշխատում է «կանխելու հասարակության հետագա մասնատումը և սահմանադրական ճգնաժամը»։

Իսահակ Հերցոգը հայտարարություն է արել այն քննադատությունների առնչությամբ, որ կառավարությունը հստակ դիրքորոշում չի ցուցաբերել դատական համակարգի քայլերի դեմ՝ իր լիազորությունների մի մասը խորհրդարանին փոխանցելու վերաբերյալ։
Հերցոգը դիմել է հանրությանը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակած տեսանյութում.
«Մենք գտնվում ենք խորը հակամարտության մեջ, որը մասնատում է երկիրը: Այս բևեռացումը անհանգստացնում է ինձ և մարդկանց մեծ մասին Իսրայելում և նրա սահմաններից դուրս: Ես հարգում եմ ինձ ուղղված քննադատությունները, բայց ես կենտրոնանում եմ երկու կարևոր կետի վրա. պատմական սահմանադրական ճգնաժամը և հասարակության հետագա մասնատումը»,- արտահայտությունն է կատարել Հերցոկը։
Բենիամին Նեթանյահուի գլխավորած կոալիցիոն կառավարության քայլերը՝ դատական իշխանության որոշ լիազորություններ խորհրդարանին փոխանցելու ուղղությամբ, լարվածություն են առաջացնում կառավարության և դատական համակարգի, հատկապես Գերագույն դատարանի միջև։
Արդարադատության նախարար Յարին Լևինը հունվարի 5-ին հայտարարեց, որ իրենք ծրագրում են օրենք, որը կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները, կնվազեցնի դատական իշխանության ազդեցությունը դատավորների ընտրության վրա և թույլ կտա վեհաժողովին չեղարկել դատարանների որոշումները:
Այս թեմայով լուրեր

Իսրայելը հարվածել է Գազային
Իսրայելական ռազմական ինքնաթիռները հրթիռակոծել են շրջափակված Գազայի հատվածի որոշ կետեր։