Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեիսիյի հետ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռեիսին հայտարարել է, որ իր երկիրը ոչ մի կերպ չի ընդունի տարածաշրջանի աշխարհագրական սահմանների փոփոխությունը։

1866674
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեիսիյի հետ

Իրանի նախագահության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Իբրահիմ Ռեիսին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպմանը հայտնելով, որ երկու երկրները պատմական և խորը հարաբերություններ ունեն, վարչապետն ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև մշտական ​​տնտեսական համագործակցությունը պետք է ընդլայնվի։

Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում վերջին հակամարտություններին, Ռեիսին ասել է.

«Այն, որ եռակողմ հրադադարի մասին հռչակագիրը ստորագրած երկրները (Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան) կատարում են համաձայնագրի դրույթները և մնացած խնդիրները լուծում են երկխոսության և դիվանագիտական ​​միջոցներով, կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման լավագույն միջոցն է։ Իրանը ոչ մի կերպ չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների փոփոխությունը»։

Հաղորդվել է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հանդիպման ժամանակ «մանրամասն տեղեկություններ է տվել Ադրբեջանի հետ իր երկրի վերջին հակամարտությունների մասին»։

Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել Թեհրան-Երևան հարաբերությունների զարգացումից և հայտարարել, որ պատրաստ է դյուրացնել երկու երկրների միջև ապրանքների տարանցումը և մեծացնել համագործակցությունը ենթակառուցվածքների, այդ թվում՝ մայրուղիների և էներգետիկայի ոլորտներում։



Այս թեմայով լուրեր