Հունաստանը ԱՄՆ-ից F35 է խնդրել

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսը խնդրել է Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին իրենց F-35 կործանիչներ վաճառել։

1856561
Հունաստանը ԱՄՆ-ից F35 է խնդրել

Լլոյդ Օսթինը Պենտագոնում հանդիպել է իր երկիր այցելած Նիկոլաոս Պանայոտոպուլոսի հետ։

Հանդիպումից առաջ մամուլի համար հակիրճ հայտարարություն անելով՝ Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ի և Հունաստանի պաշտպանական համագործակցությունը «ավելի ուժեղ է, քան երբևէ եղել է»։

Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ հույս ունի, որ հանդիպումը հնարավորություն կտա ավելի խորացնելու ԱՄՆ-ի և Հունաստանի միջև հարաբերությունները ասաց․

«Անկասկած, այս գործընկերության նոր հիմնաքարը կլինի Հունաստանի կողմից գերժամանակակից F-35 կործանիչի ձեռքբերումը, որը կբարձրացնի ԱՄՆ-ի և Հունաստանի զինված ուժերի փոխգործակցությունը, համակարգումը և փոխգործունակությունը»:

 



Այս թեմայով լուրեր