Բենեթից հատուկ շնորհակալություն Նախագահ Էրդողանին

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ Թուրքիայի և Իսրայելի անվտանգության ուժերի հաջող գործողությունները թույլ չեն տվել, որ Թուրքիայում գտնվող իսրայելցիները տուժեն։

1849529
Բենեթից հատուկ շնորհակալություն Նախագահ Էրդողանին

Իսրայելի վարչապետի Թվիթերում հրապարակված տեսաուղերձում Բենեթն ասել է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր անվտանգության կազմակերպությանը և թուրքական անվտանգության կազմակերպությանը, որոնք անցած ամիսներին և հատկապես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում գործողություններ են իրականացրել՝ կանխելու Ստամբուլում և Թուրքիայի այլ շրջաններում իսրայելցի քաղաքացիներին թիրախավորելու փորձերը»։

Նշելով, որ գործողությունները հաջողությամբ են պսակվել իսրայելցիների կյանքը փրկելու համար՝ Բենեթը հորդորել է իր քաղաքացիներին զգոն լինել։

Բենեթն ասել է․

«Ես ուզում եմ իմ հատուկ շնորհակալությունը հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա տեղակալներին՝ Թուրքիայում իսրայելցիների թիրախավորումը կանխելու համար համագործակցության համար»։

Վարչապետի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ «անվտանգության ծառայությունների կողմից իրականացվող իսրայելա-թուրքական համատեղ ջանքերի շրջանակում Ստամբուլում արգելափակվել են մեծ թվով իրանական բջիջներ, որոնք թիրախավորել են Իսրայելի քաղաքացիներին»։

Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական անվտանգության ծառայությունները հայտնաբերել են իրանական մի քանի բջիջներ, որոնք, ինչպես նշվում է, աշխատում են Իրանի հեղափոխության պահապանների հրամանով, իրականացված կանխարգելիչ գործողություններով նվազեցվել է Իսրայելի քաղաքացիների սպառնալիքի մակարդակը Թուրքիայում։



Այս թեմայով լուրեր