Ալիևը զգուշացնրել է Հայաստանին Ղարաբաղի համար կարգավիճակ պահանջելու մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենք նույն կերպ կպատասխանեն։

Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել մայրաքաղաք Բաքվում Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի բացմանը։
Անդրադառնալով Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի պահանջներին՝ Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչական միավոր չկա, և զգուշացրել է, որ հայի կողմից այս խնդրին ցանկացած անդրադարձ կհանգեցնի նոր հակամարտության։
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից սկսել են լսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որոշ հայտարարություններ և ընդգծել, որ դա «անօգուտ և վտանգավոր մոտեցում է Հայաստանի համար»։
Հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը լուծարվել է 1991 թվականին Ադրբեջանի խորհրդարանի որոշմամբ, Ալիևն ասել է.
«Հայաստանի կառավարությունը պետք է սա հասկանա և դադարի պատմությունը վերաշարադրելու փորձերից։Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն այլ ելք չի ունենա և կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:
Նշելով, որ իրենք պատմականորեն իրավունք են ունեցել կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի ղեկավարն ասել է.
«Անցյալ դարի պատմությունը հստակ ցույց է տալիս, որ խորհրդային իշխանությունը 1920 թվականին կտրել է Զանգեզուրը՝ Ադրբեջանի պատմական շրջանը, տվել Հայաստանին։ Հետևաբար, եթե Հայաստանը Ղարաբաղում հայերի կարգավիճակ է պահանջում, ինչու՞ Ադրբեջանը չպետք է կարգավիճակ պահանջի Արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիներին։
Որովհետև ադրբեջանցիներ էին ապրում ամենուր։ Այս հարցը կարող է փակուղի առաջացնել։ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմի (2020 թ.) դասերը, լավ քաղի այդ դասերը և խուսափի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»։
Ալիևն անդրադարնալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի գործունեությանը, որը ստեղծվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար և համանախագահում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ասել է հետևյալը․
«Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել, քանի որ Ադրբեջանը լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, Մինսկի խումբն այլևս պետք չէ։ Բոլորը հասկանում են, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո (որը սկսվեց փետրվարի 24-ին) հնարավոր չեղավ, որ Մինսկի խմբի համանախագահները համախմբվեն։ Որոշ հաղորդագրություններ ենք ստացել, որ Մինսկի խմբի համանախագահությունը չի գործելու։ Հիմա եկել է թոշակի անցնելու ժամանակը»: