Բլինկենը հեռախոսազրույց է ունեցեկ Փաշինյանի հետ

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) արտաքին գործերի նախարար Էնթոնի Բլինկենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական թափը»։

1832041
Բլինկենը հեռախոսազրույց է ունեցեկ Փաշինյանի հետ

ԱՄՆ Պետդեպարտամենտի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Բլինկենի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում համակողմանիորեն գնահատվել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակականության կարևորությունը՝ Բլինկենը հայտնել է, որ իրենք նույնպես գոհ են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական թափից։

Բլինկենը նաև ուշադրություն է հրավիրել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորության վրա՝ տարածաշրջանի խաղաղության, կայունության և բարգավաճման համար։

 



Այս թեմայով լուրեր