Հայաստանում ցույցերը շարունակվելիս ելույթ է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը երկրի կարևորագույն տարրն է, և իրենք շարունակելու են դա։

1822197
Հայաստանում ցույցերը շարունակվելիս ելույթ է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի կարևորագույն տարրն է, և իրենք շարունակելու են դա ու ասեց․

«Ես երբեք չեմ ուզում, որ դուք ժողովրդավարությունը մեկնաբանեք որպես իշխանության կամ պետության թուլություն»։

Փաշինյանը, անդրադառնալով հակակառավարական ցույցերին ասեց.

«Մեր ընդդիմադիր գործընկերները ժամանակին մեզ ծաղրում էին, որ երթ ենք անում, իսկ հիմա որոշել են երթ անել»։

Մյուս կողմից, ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հերքեց այն պնդումները, թե իրենք պատրաստվում են գրավել խորհրդարանի շենքը։

«Ոչ մի շենք չենք գրավելու, սադրանք չենք անելու»,- ասաց Սաղաթելյանը։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ հաղորդել է, որ հավաստի տեղեկություններ են ստացել այն մասին, որ մայիսի 1-ից երկրում իրենց հակակառավարական ցույցերը մեծացրած ցուցարարները պատրաստվում են նստաշրջանի ընթացքում գրավել խորհրդարանի շենքը։

Մյուս կողմից, մայրաքաղաք Երևանի Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են հակակառավարական ցույցերը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ երկուշաբթի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 189, իսկ երեքշաբթի՝ 237 մարդ։

2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից ի վեր մայիսի 1-ից Երևանի փողոցներում են հավաքվում այլախոհները, ովքեր բողոքում են տարածաշրջանում Հայաստանի կառավարության քաղաքականության դեմ և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 



Այս թեմայով լուրեր