Ալիևը Նոռուզի կրակը վառել է Ղարաբաղի Սուկավուսան քաղաքում,

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նոռուզի կրակը վառել է Ղարաբաղի Սուկավուսան քաղաքում, որն ազատագրվել է Հայաստանի օկուպացիայից։

1798829
Ալիևը Նոռուզի կրակը վառել է Ղարաբաղի Սուկավուսան քաղաքում,

Նշելով, որ պատմական հաղթանակից հետո երկրորդ անգամ են նշել Նոռուզը Ղարաբաղում՝ Ալիևը հայտարարել է, որ վերադարձել են Ղարաբաղ, որը 2020 թվականին ազատագրել են հայկական օկուպացիայից՝ կռվելով, արյուն թափելով և նահատակներ տալով։

Ալիևը նշել է, որ իրենք սկսել են օկուպացիայից ազատագրված հողերի զարգացման լայնածավալ ծրագրերը, և որ իրենց հիմնական պարտականությունն է ապահովել տեղահանված քաղաքացիների շուտափույթ վերադարձը հայրենիք։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը ուժեղ է և ունակ է տեսնելու այս բոլոր աշխատանքները։

Ալիևը ասեց․

«Մենք ընդմիշտ վերադարձել ենք Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր և հավերժ ապրելու ենք այստեղ՝ մեր պատմական հողում»։

Արտահայտելով, որ Ղարաբաղն ունի բնական և պատմական գեղեցկություններ, Ադրբեջանի ղեկավարն ասել է հետեևյալը․

«Մենք գեղեցկություն կավելացնենք այս բոլոր գեղեցկություններին, ադրբեջանցիներն այստեղ կապրեն հարմարավետության, խաղաղության, հանգստության և ապահովության մեջ, խաղաղության և անվտանգության երաշխավորը ադրբեջանական պետությունն է և Ադրբեջանի զինված ուժերը։ Ուրախ եմ Նոռուզի կապակցությամբ իմ շնորհավորանքները փոխանցել ազատագրված Ղարաբաղի իմ սիրելի ժողովրդին։ Այսուհետ ես կշարունակեմ անել հնարավորը Ադրբեջանի արագ զարգացման համար։ Ղարաբաղը Ադրբեջան է»։



Այս թեմայով լուրեր