Իրանի եւ Իրաքի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտգործնախարար Հուսեյն Էմիր Աբդուլլահիյանը եւ իր իրաքցի պաշտոնակիցՖուադ Հուսեյնը քննարկել են Եմենի պատերազմը եւ Թեհրան-Ռիադ (Սաուդյան Արաբիա) բանակցությունները։

1773062
Իրանի եւ Իրաքի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարարության գրավոր հայտարարության համաձայն՝ Աբդուլլահիյանն ու Իրաքի արտգործնախարար Հուսեյնը հեռախոսազրույց են ունեցել։

Հեռախոսազրույցում քննարկվել են Եմենի պատերազմը, Թեհրանի եւ Էր-Ռիադի բանակցությունները եւ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

Հեռախոսազրույցում Իրաքի արտգործնախարար Հուսեյնը ընդգծել է Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ բանակցությունների շարունակման կարեւորությունը եւ հայտարարել, որ դա դրական ազդեցություն է ունեցել տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա։



Այս թեմայով լուրեր