Էներգետիկ համաձայնագրեր Իրանի եւ Ռուսաստանի միջեւ

Իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում Իրանի նավթի նախարար Ջավադ Ուջին տեղեկություն է հայտնել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում իր ռուս գործընկեր Նիկոլայ Շուլգինովի հետ հանդիպման մասին։

1765803
Էներգետիկ համաձայնագրեր Իրանի եւ Ռուսաստանի միջեւ

Ուջին ասեց, որ իրենք էներգետիկայի համալիր ծրագիր են պատրաստել եւ մեկ ամիս առաջ ներկայացրել ռուսական ընկերություններին ու շարունակեց․

«Ռուսաստանի հետ էներգետիկայի ոլորտում կարեւոր պայմանագրեր են կնքվել։ Լավ պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի շատ խոշոր ընկերությունների հետ նավթի եւ գազի հանքավայրերի ընդլայնման, նավթավերամշակման գործարանների ստեղծման եւ տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ։

Ուջին հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունների եւ էներգետիկ ընկերությունների հետ իրենց ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները շուտով կերեւան։



Այս թեմայով լուրեր