Նախնական արդյունքներով՝ Հայաստանում ընտրությունները հաղթել է Փաշինյանի կուսակցությունը

Ըստ առաջին ոչ պաշտոնական արդյունքների ՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեց Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը:

1661740
Նախնական արդյունքներով՝ Հայաստանում ընտրությունները հաղթել է Փաշինյանի կուսակցությունը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության առաջին ոչ պաշտոնական արդյունքները, որոնք ունեցել են 49,4 տոկոս մասնակցություն:

Ըստ այդմ, առաջին տեղը գրավեց Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը», որը պաշտոնաթող լինելուց հետո ժամանակավորապես զբաղեցնում էր Վարչապետի պաշտոնը մինչ ընտրությունները հավաքել է 53,92 տոկոս ձայն, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան դաշինքը» ձայների 21,1 տոկոսը հավաքելով գրավել է երկրորդ տեղը:

Ըստ ընտրությունների արդյունքների ՝ Փաշինյանի կուսակցությունը 0,08 մարժայով չկարողացավ հասնել 54 տոկոսի, եւ չկարողացավ ինքնուրույն կառավարություն ձեւավորելու հնարավորություն ստանալ:

Նախկին Նախագահ եւ Վարչապետ Սերժ Սարգսյանի աջակցած «Պատիվ Ունեմ» կուսակցությունը ձայների 5,23 տոկոսը ստանալով թեեւ չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 տոկոս, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան:

Քոչարյանի կուսակցության ՝ Հայաստան դաշինքը նշել է, որ արդյունքները վիճահարույց է համարում ու առայժմ չեն ճանաչվի ու ասվեց․

«Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված եւ նախապես պլանավորված կեղծարարության մասին»:

Մինչդեռ, Փաշինյանը հայտարարություն արեց Ֆեյսբուքում, երբ ձայների հաշվարկն ընթացքի մեջ էր, նշելով, որ իրենք բանակցություններ են սկսելու «բոլոր առողջ քաղաքական ուժերի» հետ եւ ասաց.

«Մենք պատրաստ ենք հասկանալ նրանց գաղափարները ժողովրդի ինտեգրման վերաբերյալ և սոցիալական ներուժի նվաճում »:



Այս թեմայով լուրեր