Հարցում՝ Իրանի նախագահական ընտրությունների վերաբերյալ

Իրանում 19 տարեկանից բարձր մարդկանց մոտավորապես 75 տոկոսը հունիսի 18-ին կազմակերպվելիք նախագահական ընտրություններում չեն քվեարկելու։

1652946
Հարցում՝ Իրանի նախագահական ընտրությունների վերաբերյալ

Կենտրոնը Հոլանդիայում գտնվող Իրանական հարցման խումբ (GAMAAN)-ի կողմից մայիսի 27-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անցկացված առցանց հարցման արդյունքները պարզել են 19 տարեկանից բարձր իրանցիների տեսակետները նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Հարցմանը մասնակցած 19 հազարից բարձր 80 հազար մարդկանց մոտ 75 տոկոսը նշել է, որ չի գնա ընտրությունների, իսկ 18 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկի, իսկ 6 տոկոսը չի կողմնորոշվել:

Նրանցից, ովքեր ասել են, որ չեն գնա ընտրությունների, 71 տոկոսը նշել է, որ չի գնա ընտրատեղամասեր ՝ հիմնավորմամբ, որ «Իրանում ազատություն չկա, եւ ընտրություններն անօգուտ են», 7 տոկոսը նշել է, որ չի գնա ընտրությունների, քանի որ «թեկնածուներից շատերը վերացվել են», եւ 2 տոկոսը նշել է, որ չի գնա ընտրությունների «նոր տիպի կորոնավիրուսի (Covid-19) համաճարակի» պատճառով:

Հարցվածների 59 տոկոսը նշել է, որ կքվեարկի պահպանողական քաղաքական գործիչ Իբրահիմ Ռեիսիի օգտին, իսկ 8 տոկոսը ՝ պահպանողական Սաիդ Սելիլիին:

Երեք տոկոսը պատասխանել է, որ կողմ է քվեարկելու բարեփոխիչներին մոտ կանգնած Աբդուննասար Հիմետիին, 2,5 տոկոսը ՝ պահպանողական Մուհսին Ռըզայիին, 1 տոկոսը ՝ բարեփոխիչ Մուհսին Միհրալիզադեին եւ պահպանողական թեկնածուներ Էմիր Հուսեյն Քադըզադե Հաշեմիին ու Ալի Ռըզա Զաքանիին:

Մինչ մասնակիցների 16 տոկոսը չէր կողմնորոշվում, թե ում օգտին քվեարկի, 9 տոկոսն ասաց, որ անվավեր է քվեարկելու:

 



Այս թեմայով լուրեր